Սոբչակն ու Վիտորգանն ամուսնալուծվում են. Քսենիան սիրավեպ է սկսել հայտնի ռեժիսորի հետ

14:17   20 դեկտեմբերի, 2018

Լրագրող Բոժենա Ռինսկան պատմել է փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել Քսենիա Սոբչակի անձնական կյանքում։ Հեռուստահաղորդավարուհու ընկերներն արդեն վաղուց քննակում են նրա հնարավոր բաժանումը Մաքսիմ Վիտորգանից եւ գաղտնի սիրավեպը ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։

Թեեւ Քսենիա Սոբչակը սկանդալային հաղորդավարուհու համբավ ունի, չի սիրում քննարկել անձնական կյանքը։ Վիտորգանի հետ նրա ամուսնությունը գաղտնի է եղել, հղիությունը եւս գաղտնի էր պահվում մինչեւ վերջին պահը։ Սակայն նրան չի հաջողվել թաքցնել ամուսնու հետ հարաբերություններում հնարավոր ճգնաժամը։ Արդեն մի քանի օր է՝ համացանցում լուրեր են պտտվում, որ ռեժիսոր Կոսնտանտին Բոգոմոլովը հանուն Սոբչակի լքել է կնոջը՝ Դարյա Մորոզին։ Սկանդալի բոլոր մասնակիցներն առայժմ գերադասում են լռություն պահպանել։

Բոժենա Ռինսկայի խոսքով՝ թեման ակտիվորեն քննարկվում է, եւ Սոբչակի մի քանի ընկերուհիներ հայտնել են հնարավոր ամուսնալուծության մասին։ Աստղային զույգի երկրպագուները դեռեւս հույս ունեն, որ լուրերը չեն հաստատվի։

Նրանց մի մասը, սակայն, ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Քսենիան չի կրում ամուսնական մատանին։ Վերջին մի քանի միջոցառումներին նա միայնակ է հայտնվել, սակայն ոչ մի կերպ չի մեկնաբանել հարաբերություններում ճգնաժամի մասին լուրերը։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE