38-ամյա Մակոլեյ Կալկինը՝ կրկին տանը միայնակ (վիդեո)

15:16   20 դեկտեմբերի, 2018

Դերասան Մակոլեյ Կալկինը «Տանը միայնակ» ֆիլմի թողարկումից տարիներ անց կրկնել է կատակերգության հայտնի տեսարանները։ Միայն թե այս անգամ տունը թալանել փորձողներին վախեցնելու գործում նրանց օգնել է Google-ի ձայնային օգնականը։

Տեսանյութում, որը ստացել է Home Alone Again («Կրկին միայնակ տանը») անվանումը, գլխավոր հերոսը ձայնային օգնականին խնդրում է գնումների ցանկին ավելացնել գել, որը նախատեսված է սափրվելուց հետո օգտագործման համար, ինչպես նաեւ ավելի ուշ իրեն հիշեցնել լվանալ ծնողների անկողնային պարագաները, որոնց վրա ինքնամոռաց թռվռում է։

Նա համացանցով պիցցա է պատվիրում եւ առանց նկուղ գնալու կարգավորում ջեռուցոմը։ Երբ «թաց ավազակները» մոտենում են տանը, նա ձայնային օգնականին խնդրում է միացնել «Քեւին» գործողությունը, որը պատրանք է ստեղծում, թե տանը շատ մարդիկ կան։



© NEWS.am STYLE