Լետիցիա թագուհին վառ զգեստով մրցանակներ է հանձնել Մադրիդում

15:45   20 դեկտեմբերի, 2018

Անցնող 2018թ. ընթացքում թագուհի Լետիցիայի ամենավառ կերպարներից մեկը։

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կինը հանրությանն է ներկայացել վառ կարմիր հագուստով՝ մանրածալքավոր շրջազգեստ, շիֆոնե բլուզ, զամշե կոշիկներ եւ կաշվե պայուսակ։

Թագուհին այս կերպարով մասնակցել է Մադրիդում անցկացվող նորաձեւության ազգային մրցանակաբաշխությանը, որի ընթացքում հանձնել է պատվավոր մրցանակներից մեկը… թեեւ կարող էր մրցանակ ստանալ նրաբագեղ ոճի եւ յուրաքանչյուր անգամ կերպարներով զարմացնելու կարողության համար։

Լուսանկարը՝ Getyy Images

Աղբյուրը՝ Harper's Bazaar



© NEWS.am STYLE