Վատիկանում կայացել է Հռոմի Պապի եւ Կոնստանտին Խաբենսկու հանդիպումը

18:43   20 դեկտեմբերի, 2018

Վատիկանում կայացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Կոնստանտին Խաբենսկու հանդիպումը։ Կոթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է թեմայի կարեւորությունը, որը «Սոբիբոր» ռազմական դրամայում բարձրացրել է ռեժիսորը, հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով ծրագրի մամուլի ծառայությունը։

Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա եւ պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ պատմության ընթացքում մահվան ճամբարում միակ հաջող ապստամբության մասին։ Ապստամբությունը գլխավորում էր խորհրդային բանակի սպա Ալեքսանդր Պեչերսկին։

«Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում հանդիպել է ռուս ռեժիսոր եւ դերասան Կոնստանտին Խաբենսկու հետ։ Սրբազան քահանայապետն ուշադրություն է դարձրել թեմայի այժմեականության եւ կարեւորության, ինչպես նաեւ այն փասի վրա, որ Կոնստանտին Խաբենսկին ստանձնել է այդ պատասխանատվությունն իր առաջին ֆիլմում»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Խաբենկին Հռոմի Պապիկն է նվիրել ֆիլմի սկավառակը։

«Սոբիբոր» ֆիլմը, որի գլխավոր կերպարներին մարմնավորում են Կոնստանտին Խաբենսկին եւ Քրիստոֆեր Լամբերտը, նոմինացված է եղել «Օսկարի» «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, սակայն կարճ ցանկում չի հայտնվել։

Սորբիբոր համակենտրոնացման ճամբարը գործել է 1942թ. մայիսի մինչեւ 1943թ. հոկտեմբեր։ Տարբեր հաշվարկներով՝ այդ ընթացքում 150-250 հազար մարդ է սպանվել։  Այն դադարել է գործել 1943թ. ապստամբությունից հետո, որը դարձավ Երկրորդ համաշխարհային պատմության ընթացքում ամենամասսայականը։

Լուսանկարները՝ Esquire,РИА Общество



© NEWS.am STYLE