Իրինա Շեյքը դարձել է Marc Jacobs Beauty-ի դեմքը Ռուսաստանում

19:11   20 դեկտեմբերի, 2018

Մոդել Իրինա Շեյքը կդառնա  Marc Jacobs Beauty-ի դեմքը Ռուսաստանում։

Արշավը կսկսվի հունվարի 14-ից ռուսական Sephora խանութներում, իսկ հունվարի 25-ին Իրինան անձամբ կներկայացնի հավաքածուն Մոսկվայում։ Շեյքին լուսանկարել է Դեւիդ Սիմսը, ստեղծագործական տնօրենը Քեթի Գրանդն էր, դիմահարադարման պատասխանատուն Դիանա Քենդալն է, վարսահարդարման հեղինակը՝ Գվիդո Պալաուն, եզունգների հարդարման պատասխանատուն՝ Ջին Սուն Չոյը։

«Ինձ միշտ դուր է եկել Մարկի աշխատանքը, հիացրել են նրա ոճային որոշումներն եւ գեղեցկության համապարփակ դիտարկումը։ Ինձ համար մեծ պատիվ է իմ հայրենիքում ներկայացնել Marc Jacobs Beauty ապրանքանիշը»,- ասել է Շեյքը։

Մոդելը կարծես թե փորձում է լրացնել ժամանակը, որն անցկացրել է տանը՝ դստեր ծնունդից հետո։ Օրերս նա մեկնել էր Իսպանիա Intissimi ընկերության գովազդային ֆոտոշարքում նկարահանվելու համար՝ դստերը՝ Լեային թողնել ամուսնու՝ Բրեդլի Կուպերի հետ։  

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE