2019-ի գլխավոր հարսանյաց արարողությունը. Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը կամուսնանան

10:17   21 դեկտեմբերի, 2018

2019թ. ամենասպասված հարսանյաց արարողությունը. 26-ամյա Թրեւիս Սքոթը եւ 21-ամյա Քայլի Ջենները, ում դուստրը՝ Սթորմին, 10 ամսական է, կհայատարարեն նշանադրության մասին։ Զույգի ամուսնանալու ծրագրերի մասին լուրեր վաղուց են պտվվում, սակայն Սքոթն ու Ջենները չէին շտապում պաշտոնապես հաստատել դրանք։ Rolling Stone-ի հետ զրույցում Սքոթը խոսել է այդ թեմայի շուրջ, խոստովանել, որ ինքն ու Քայլին երիտասարդ են եղել։

«Մենք երեխաներ էինք։ Հնարավոր է՝ առաջին շաբաթվա ընթացքում չես հասկանում՝ դա իսկական զգացմունք է, թե պարզապես ինտրիգ… Ամեն ինչ հասել էր նրան, որ ես ինձ ասացի՝ «Ես կարիք ունեմ, որ այս աղջիկն իմ կողքին լինի»»,- ասել է Սքոթը։

Թրեւիս Սքոթը եւ Քայլի Ջեններ սկսել են հանդիպել 2017թ. ապրիլից։ 2018թ. փետրվարի 1-ին ծնվել է նրանց դուստրը, ում տվել են Սթորմի անունը։ Հարցազրույցում ռեփերը հայընել է, որ սկզբնական շրջանում ցանկանում էր որդի ունենալ, բայց երբ Սթորմին ծնվել է, ներսում ամեն բան խառնվել է։ Ի դեպ, դստեր մասին զույգը բավական հաճապ է խոսում։ ժամեր առաջ Սոթն ասել է, որ դստեր դաստիարակության հարցում մի արգելք կա՝ ոչ մի դեպքում նրան թույլ չտալ հեռուստացույց նայել։ «Այսօր երեխաներն ապրում են պլանշետներում եւ աղբ դիտում, որը չափազանց վտանգավոր է երեխայի գիտակցության համար»,- Թրեւիսի խոսքերը մեջբերում էր Just Jared-ը։

Ավելի վաղ մոդել Քայլի  Ջենները, ով գլխավորում է ամենաբարձր վարձատրվող երիտասարդների ցանկը, Instagram-ի էջում լուսանկարներ էր հրապարակել սիրելիի հետ եւ մատանու տեսքով «էմոջի» օգտագործել, ինչը հնարավոր նշանադրության մասին լուրերի տարածման առիթ է դարձել։

Աղբյուրը՝ ET



© NEWS.am STYLE