Նաոմի Քեմփբելը թոփլես նկարահանվել է կոսմետիկայի հայտնի ապրանքանիշի համար

16:16   21 դեկտեմբերի, 2018

90-ականների պոդիումի աստղ Նաոմի Քեմփբելը չի պատրաստվում թողնել մասնագիտությունը։ Թեեւ նա 48 տարեկան է, շարունակում է լուսանկարվել ամսագրերի համար, մասնակցում է ցուցադրությունների, վերջերս դարձել է նաեւ Nars կոսմետիկայի ապրանքանիշի դեմքը։

Թեեւ Քեմփբելին կարելի է մոդելների շարքում «վետերան» համարել, խնամքի միջոցների գովազդի ոլորտում նա նորեկ է։ Դժվար է հավատալ, բայց սուերմոդելը մինչ այժմ կոսմետիկ ոչ մի բրենդի դեմք չի եղել։ Nars-ի ֆոտոշարքի առաջին պաշտոնական լուսանկարներն արդեն իսկ հրապարակվել են։ Հնարավոր չէ չնայել Նաոմիին։

Սեւ-սպիտակ լուսանկարում մոելը սպիտակ զգետս է կրում, ինչպես նաեւ Saint Laurent-ի բարձրակրունկ կոշիկներ։

Հրապարակված լուսանկարներում երեւում է, որ Նաոմին լուսանկարվել է նաեւ թոփլես. կուրծքը ծածկում են մոդելի երկար սեւ մազերը։

Լուսանկարները՝ Nars Cosmetics



© NEWS.am STYLE