Կարտոֆիլի խյուս պատրաստելու կարեւոր խորհուրդներ

11:09   23 դեկտեմբերի, 2018

Կարտոֆիլի խյուսը նուրբ ու փափուկ ուտեստ է, որն իրականում եփած ու խյուս դարձրած կարտոֆիլն է։ Այն ունի պատրաստման շատ հեշտ ու արագ եղանակ։ Սակայն, ուտեստի պատրաստման հարցում նույնպես գաղտնիքներ կան, որոնք պետք է իմանալ։

Հենց որ ջուրը եռում է, պետք է կրակը իջեցնել եւ եփել ավելի մարմանդ կրակի վրա։ Կաթսայի կափարիչը պետք չէ ամբողջությամբ փակել։ Շատ ուժեղ կրակի վրա եռացող ջրի մեջ կարտոֆիլն անհավասար է եփվում, իսկ մի մասը հում է մնում։

Երբեք կաթսայի մեջ այնքան ջուր մի լցրեք, որ ամբողջությամբ ծածկի կարտոֆիլը. ավելի քիչ ջուր է անհրաժեշտ։

Կեղեւազատված կարտոֆիլը եփում է 15-20 րոպե ընթացքում։ Եթե ավելի շատ եք եփում, այն կորցնում է իր համային հատկանիշները։

Մարգարին մի օգտագործեք։

Պետք չէ բլենդեր կամ խոհանոցային կոմբայն օգտագործել. ավելի նախընտրելի է փայտե հավանգը։



© NEWS.am STYLE