Քաղաքի ամանորյա հեքիաթի մեկնարկը. վառվեցին Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը (ֆոտո/վիդեո)

22:06   21 դեկտեմբերի, 2018

Քիչ առաջ Երեւանում ամանորյա հեքիաթը պաշտոնապես մեկնարկեց: Վառվեցին Հանրապետության հրապարակի հսկայական տոնածառի լույսերը: Միջոցառման մեկնարկը տվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա իր «կախարդական բանալիով» քաղաքը դարձրեց ավելի լուսավոր ու տոնական:

Արարողությունը շարունկվեց հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ համերգային ծրագրով, որի ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը շատ շուտով կտեսնեք NEWS.am STYLE-ում, իսկ մինչ այդ ձեզ ենք ներկայացնում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությունը:



© NEWS.am STYLE