Նիդեռլանդների նրբաճաշակ թագուհի Մաքսիմային ոճային գլխարկների հավաքածուն (ֆոտո)

15:09   22 դեկտեմբերի, 2018

Այսօր NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում հմայիչ կին, Նիդեռլանդների թագուհի Մաքսիմայի ոճային աքսեսուարներից՝ ոճային գլխարկների հավաքածուից մի հատված։

Եվ այսպես, Նիդեռլանդների թագուհին ծնվել է Արգենտինայում, 2002թ․-ին ամուսնացել է արքայազն Ալեքսանդրի հետ եւ մինչ թագուհի դառնալը տասը տարիների ընթացքում կրել է արքայադստեր տիտղոս։

Այսօր նա Եվրոպայի ամենաոճային թագուհիներից մեկն է համարվում, առանձնանում է իր հանդերձանքներով եւ իր սիրելի աքսեսուարներով։

Աքսեսուարները նա կրում է ոչ միայն միջոցառումների, պաշտոնական այցերի, հանդիպումների ժամանակ, այլեւ առօրյայում։ Այդուհանդերձ նա կրում է ոչ միայն լայնեզր եւ փոքր գլխարկներ, այլեւ  գունային հետաքիքիր լուծումներով գլխազարդեր։ Թագուհին նաեւ խոշոր զարդերի սիրահար է, որոնք ի դեպ այնքան էլ թանկարժեք չեն։ Լինելով Նիդեռլանդների թագուհի Մաքսիման համարձակ կրում է ամենատարբեր գույների զգեստներ, այս առումով նա սահմանափակումներ չունի։



© NEWS.am STYLE