Իննա Խոջամիրյանի ձմեռային լուքը

19:45   22 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է իր ձմեռային լուքը։ Լուսանկարին կից Իննան կատարել է հետեւյալ գրառումը․

«Վերջին օրերն էլ Աշխատում ենք,որ մենք էլ Նոր Տարի դիմավորենք։ Տոնածառ դրել եք? Ես չեմ հասցրել դեռ»։

Ավելի վաղ Իննա Խոջամիրյանը սեւ երկար զգեստով լուսանկար էր հրապարակել։



© NEWS.am STYLE