Մելանյա Թրամփի երեք «աններելի» ոճային սխալ 2018-ին

19:03   4 հունվարի, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը 2018թ․ իսկապես տարբերվում էր։ 48-ամյա Թրամփը կարողացել է տպավորել ու հիացնել շատերին, բայց նաեւ «աններելի» սխալներ թույլ տալ։

Միանշանակ չընկալվող գրությամբ բակճոն

Մելանյա Թրամփը, միանշանակ, կարող է համարվել ԱՄՆ առաջին տիկինը, ով ներկայացել է պրովոկացիոն կերպարով։ Հունիս ամսին Դոնալդ Թրամփի կինը Տեխասում էր, ուր այցելել է Մեքսիկայից եկած ներգաղթյալների ճամբար։ Տեխաս թռչող ինքնաթիռ բարձրանալիս Մելանյա Թրամփը Zara ապրանքանիշի բաճկոն էր կրում, որի վրա գրված էր «Ինձ համար իսկապես միեւնույն է, իսկ քե՞զ համար»։

Գրությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, արդյունքում Թրամփի մամուլի քարտուղարը ստիպված եղավ պարզաբանել է, որ այն պարզապես բաճկոն է եւ ոչ թե ուղերձ։ «Հույս ունեմ՝ այսօրվա կարեւորագույն այցելությունից հետո մեդիան կկենտրոնանա Մելանիայի աշխատանքի եւ ոչ թե նրա զգեստապարահանի վրա»,- Twitter-ում գրել էր Սթեֆանի Գրիշեմը։

«Գաղութարարի» կերպար Քենիայում

Աշնանը Մելանյա Թրամփն առաջին պաշտոնական այցը կատարեց միայնակ։ ԱՄՆ առաջին տիկինն ուղեւորվեց Աֆրիկա, հանդիպումներ ունեցավ Եգիպտոսի, Քենիայի, Գանայի, Մալավիայի քաղաքական լիդերների հետ, ջանասիրաբար փորձեց առաջ մղել երեխաներին օգնելու իր ծրագիրը եւ նույնիսկ օգնեց լվանալ փղերին։

Քենիայի ազգային պարկ այցելության ընթացքում Մելանյա Թրամփը դասական տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ եւ սաղավարտ։ ԱՄՆ առաջինն տիկինը մոդելի տեսք ուներ, բայց սաղավարտը շատերին հիշեցրեց եվրոպական երկրներից կողմից Աֆրիկայի գաղութացման ժամանակաշրջանը։

Ի պատասխան սուր քննադատության՝ Թրամփը հայատարեց․ «Ես ցանկանում եմ խոսել իմ այցի եւ ոչ թե հագուստի մասին, որը կրում եմ։ Այն, ինչ անում ենք USAID-ի հետ, մեր նախաձեռնությունները շատ կարեւոր են։ Ես ցանկանում եմ, որ հասարակությունը կենտրոնանա իմ գործունեության եւ ոչ թե նրա վրա, ինչ ես կրում եմ»։

Վառ կարմիր ամանորյա դիզայն

Մելանյա Թրամփի ամանորյա դիզայնի առանձնահատկությունները հասարակությանը զարմացրել էին դեռեւս նախորդ տարի։ Այս տարի ԱՄՆ առաջին տիկինն իսկապես շոկի ենթարկեց հանրությանը՝ Սպիտակ տան արեւելյան սյունաշարը զարդարելով վառ կարմիր եղեւնիներով։ Օգտարերը զարդանքն «արյունոտ» անվանեցին։

Թրամփի գրասենյակը պարզաբանեց, որ սպիտակ ֆոնին կարմիր երանգներն ընտրվել են նախագահական դրոշմի սպիտակ եւ կարմիր շերտագծերի հետ զուգակցելու համար։

Աղբյուրը՝ Marieclair

Լուսանկարները՝ GettyImages, CNN



© NEWS.am STYLE