Առաջին տիկնոջից մինչեւ նորաձեւ գրող. Միշել Օբամայի լավագույն զգեստները

22:11   4 հունվարի, 2019

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, օրերս հանրությանը ցնցել է իր տեսքով: Իր «Becoming» գրքի շնորհանդեսին երկրի նախկին առաջին տիկինը դեղին զգեստ էր կրել եւ Balenciaga ապրանքանիշի փայլուն երկարաճիտ կոշիկներ, որոնց արժեքը կազմում է 4 հազար դոլար։ Միշել Օբամայի այս կերպարը բուռն քննարկումների առիթ դարձավ. մարդկանց մի մասը հիացած էր նրա ոճով, մյուսները քննադատության էին եթարկում «հանդուգն» կերպարը։

ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ այս կերպարը միակը չէ, որն արժանի է ուշադրության։ Վերջին ամիսներին Միշել Օբաման ներկայացել է վառ, ոճային եւ կանացի զգեստներով։ Նա կրում է Balmain, Burberry, Pyer Moss եւ այլ հայտնի ապրանքանիշերի հագուստ։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է 54-ամյա Օբամայի 10 լավագույն կերպարները անցած 2018թ.-ի ընթացքում։

Լուսանկարը՝ Metrotimes.com



© NEWS.am STYLE