6 բան, որ պետք է դուրս թողնել կյանքից մինչեւ տարեվերջ

23:12   22 դեկտեմբերի, 2018

Մի կողմ թողեք ձեր անցյալը: Ժամանակն է առաջ շարժվել ու նոր պատմություն պատմել:

Մի կողմ թողեք նախկին սիրելիների եւ ընտանիքի հանդեպ չարությունը: Բոլորս էլ արժանի ենք երջանկության եւ սիրո: Եթե սերն ավարտվել է, չի նշանակում, որ այն չի էլ եղել:

Մի կողմ թողեք ամեն ինչ նախապես իմանալու ցանկությունը: Ամեն ինչ կիմանաք, երբ գնաք ձեր ճանապարհով:

Մի կողմ թողեք դրամական խնդիրները: Պլան կազմեք՝ պարտքերից ազատվելու համար, եւ կենտրոնացեք ձեր ֆինանսական բարեկեցության ուղղությամբ:

Մի կողմ թողեք մարդուն փրկելու կամ փոխելու ցանկությունը: Յուրաքանչյուրն իր ուղին ունի: Լավագույնը, որ կարող եք անել, ինքներդ ձեր վրա աշխատելն ու ամբողջ ուշադրությունը շրջապատին տալու սովորությունից ազատվելն է:

Մի կողմ թողեք յուրաքանչյուր հավանությունը ստանալու փորձերը: Ձեր ինքնատիպությունը ձեզ եզակի է դարձնում:

 

Աղբյուրը՝  esotericblog



© NEWS.am STYLE