Ժելատինով պատրաստված դեմքի դիմակներ

19:37   23 դեկտեմբերի, 2018

Այսպիսով, ներկայացնում ենք երեք դիմակ՝ ժելատինով պատրաստված։

Սնուցող դիմակ

Այս միջոցը հատկապես կարող են օգտագործել չոր մաշկ ունեցող կանայք։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է մեկ թեյի գդալ ժելատինը լցնել 6-8 թեյի գդալ սառը կաթի մեջ (կարելի է նաեւ ջուր օգտագործել), եւ 20 րոպե անց ստացված լուծույթը տաքացնել մինչեւ ժելատինը կտարրալուծվի։ Այնուհետեւ հարկավոր է ավելացնել մեկ թեյի գդալ կարագ։ Կարագը հալվելուց հետո, կարելի է անջատել կրակը։ Մի քանի րոպե անց, երբ լուծույթը մաշկի համար հաճելի ջերմաստիճան կստանա, դիմակը պետք է քսել դեմքին՝ թողնելով մոտ 20 րոպե։ Վերջում դիմակը անհրաժեշտ է հեռացնել բամբակի օգնությամբ, որը պետք է ընկղմել տաքացրած կաթի մեջ։ Այս գործողությունից հետո արդեն կարելի է լվացվել։

Սպիտակեցնող դիմակ

Այս դիմակը ոչ միայն սպիտակեցնող, այլեւ մաշկը ձգող ազդեցություն ունի եւ կարելի է կիրառել մաշկի բոլոր տեսակների  պարագայում։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է վարունգը մանր կտրատել եւ առանձին տարայի մեջ հյութը քամել։ Այնուհետեւ պետք է վարունգի «խյուսի» մեջ երկու թեյի գդալ կանաչ թեյ, նույնքան երիցուկի թուրմ եւ մեկ թեյի գդալ ժելատին լցնել։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց եւ ստացված զանգվածը փոքր-ինչ տաքացնելուց հետո հարկավոր է ավելացնել վարունգի եւ հալվեի (ալոէ) հյութը։ Դիմակը պատրաստ է։ 20 րոպե թողնելուց հետո այն արդեն կարելի է լվանալ։

Դիմակ՝ կնճիռների դեմ

Այս դիմակը չորս ճաշի գդալ գլիցերինի, երկու թեյի գդալ ժելատինի եւ երկու թեյի գդալ բնական մեղրի խառնուրդն է։ Ստացված զանգվածը հարկավոր է տաքացնել մարմանդ կրակի վրա, խառնել եւ թողնել, որ սառչի։ Դիմակն արդեն պատրաստ է, կարելի է քսել մաշկին։ 20 րոպե անց դիմակը պետք է լվանալ, սի վերջում սնուցող կրեմ քսել։

 

 

Աղբյուրը՝ .naturalmask.ru



© NEWS.am STYLE