«Հայերը չեն հանձնվում»․ «Դոմ 2»-ի մասնակիցներին չի հաջողվել շոուից հեռացնել Ռոզա Մաքսիմովային

15:02   23 դեկտեմբերի, 2018

Հերթական քվեարկության արդյունքում «Դոմ 2»-ի մասնակիցները չեն կարողացել շոուից հեռացնել 29-ամյա մոդել Ռոզա Մաքսիմովային։

Ձայների մեծամասնությունը նրան դեմ էր, հատկապես Սեյշելյան կղզիների մասնակիցները, որտեղ բաասաբար են տրամադրված տրամադրված նրա հանդեպ։

Ռոզան սկզբում չի ցանկացել օգտվել իմունիտետից, սակայն Օլգա Բուզովայի պնդմամբ նա արել է դա եւ մնացել է նախագծում։ Ընկերուհիները շատ են ուրախացել Ռոզայի համար, իսկ նրանցից մեկը՝ Ալիանա Ուստինենկոն (Ալինա Հասրաթյան) բղավել է․ «Հայերը չեն հանձնվում»։



© NEWS.am STYLE