Հայկական հեռուստասերիալից շատ կարճ ժամանակահատվածում հայտնի դարձած դերասանուհի եւ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, հրապուրիչ լուսանկարներով ջերմացնում իր միկրոբլոգի հետեւորդների սրտերը՝ ուրախացնելով նրանց:
Համարձակ հանդերձանքներով հաճախ ներկայացող երիտասարդ երգչուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը կադր է իր նոր տեսահոլովակից։ Ռոզան կրում է կարմիր զգեստ եւ մեղմ ժպտում է։ Լուսանկարին կից նա ռուսերեն եզվով կատարել է եհտեւյալ մեկնաբանությունը․ «Հարգելի ընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր մեկնաբանությունների եւ շնորհավորանքների համար։ Շատ հաճելի է, որ մենք միեւնույն ալիքի վրա ենք։ Թող որ երգն ու տեսահոլովակը ձեզ միայն պոզիտիվ էմոցիաներ տա»։
Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ երգչուհին միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա ամենօրյա, մեղմ դիմահարդարմամբ էր, կրում էր կարմիր վերնազգեստ, իսկ լուսանկարին կից կատարել էր հետեւյալ ռւսալեզու մեկնաբանությունը․ «Տրամադրությանս գույնն այսօր կարմիր է։ Իսկ ի՞նչ գույն ունի այն ձեզ մոտ, սիրելիներս»։