Թամարա Գեւորգյանը ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով

21:34   23 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում։ Նա ամեն օր նոր լուսանկարներ է տեղադրում եւ նոր գրառումներ է կատարում։ Երիտասարդ դերասանուհին, ով աչքի է ընկնում իր երկար ու փարթամ մազերով ներկայանում է ամենատարբեր կերպարներում։

Թամարան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ տեսքով։ Դերասանուհին կրում է վառ կարմիր, երկարափած զգեստ, որը ոտքերի հատվածում համարձակ բացվածք ունի։ Խորը դեկոլտեով զգեստով լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։



© NEWS.am STYLE