VARDA-ն պատահաբար «ցույց է տվել» սիրելիին Instagram-ում հրապարակված լուսանկարում

13:14   24 դեկտեմբերի, 2018

Հայտնի պարուհի VARDA-ն Instagram-ում լուսանկար է հրապարակել եւ հետեւորդներին հարցրել, թե ինչպես են վերջիններս տոնելու Նոր տարին։ Կադրն արված է սրճարանում, որի պատուհանին արտացոլվել է նրա սիրելիի պատկերը։  

VARDA-ն վերջերս աչքաթող է արել սոցիալական ցանցերը։ Նա գրեթե չի տեղադրում անկեղծ լուսանկարներ, իսկ հրապարակումներն առհասարակ ավելի հազվադեպ են արվում։ Կարծես թե պարուհին երջանիկ է սիրելիի հետ,  եւ սոցիալական ցանցերի համար ժամանակ չունի։ Եվ նույնիսկ երբ պարուհին որեւէ լուսանկար է հրապարակվում, նկատելի է սիրելիի «ստվերը»։

«Ամենուր իրարանցում է, իսկ իմ մարմինն ու ուղեղը արդեն իսկ հանգստի են մեկնել»,- լուսանկարին կից գրել է պարուհին։ Հետաքրքիր է՝ կարելի է արդյոք 2019թ.-ին աստղային հարսանյաց արարողության սպասել։



© NEWS.am STYLE