48-ամյա Նաոմի Քեմփբելը երկրպագուներին ցնցել է առանց կեղծամի լուսանկարով

17:53   24 դեկտեմբերի, 2018

Շատերը գիտեն, որ արդեն մի քանի տարի շարունակ մոդել Նաոմի Քեմփբելը կեղծամներ է կրում, սակայն քչերն են տեսել՝ ինչ տեսք ունի նա առանց երկար, մուգ գույնի մազերի։

Լուսանկարը, որը Քեմփբելը հրապարակել է Instagram-ի էջում, լուրջ քննարկումների առարկա է դարձել հետեւորդների շրջանում, ովքեր գնահատել են նրա գեղեցկությունն ու խնդրել ավելի շատ հրապարակել նման լուսանկարներ՝ մարդկանց ցույց տալու համար՝ ինչ է իրական գեղեցկությունը։

Մազերի հետ կապված խնդիրների մասին Քեմփբելն առաջին անգամ պատմել է բրիտանական ES Magazine ամսագրին. «Հիմա ես ավելի խնամքով եմ հոգ տանում մազերիս մասին, քանի որ զրկվել եմ գրեթե բոլորից երկարացնելու պատճառով։ Հիմա ես ավելի զգույշ եմ եւ այլեւս նման սխալներ թույլ չեմ տալիս։ Շատ եմ ափսոսում մազերս։

Մազերս աճե՞լ են։ Այո՛, բարեբախտաբար, աճել են։ Միեւնույն ժամանակ, աշխարհում շատ մարդիկ կեղծամներ են կրում։ Ո՞ւմ գործն է դա։ Ես կարող եմ անել՝ ինչ կցանկանամ, հատկապես եթե դա պահանջում է իմ մասնագիտությունը»։



© NEWS.am STYLE