Շողեր Թովմասյանը՝ շքեղ զգեստով

20:51   24 դեկտեմբերի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը համալրել է եւս մեկով։

Դերասանուհին շքեղ զգեստ է կրում, որը լայն լանջաբացվածք ունի։ Նրա կերպարը լրացնում են կարմիր կոշիկներն եւ կարմիր շրթներկը։

Ավելի վաղ Շողեր Թովմասյանը որդու հետ լուսանկար էր տեղադրել։ Դերասանուհին առանց դիմահարդարման էր, ոճային ակնոցով եւ այս տարվա թրենդ համարվող մորթե բաճկոնով։



© NEWS.am STYLE