Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսվորթը գաղտնի ամուսնացե՞լ են

20:15   24 դեկտեմբերի, 2018

Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսվորթը կարծես թե ամուսնացել են։ Համացանցում լուսանկարներ են հայտնվել երեկույթից, որը հարսանեկան արարողություն է հիշեցրել. կադրերը հրապարակել է զույգի ընկեր Կոնրադ Կարը։ Լուսանկարում Լիամը եւ Մայլին պատրաստվում էր կտրել տորթը։ Ըստ ամենայնի՝ երեկույթը տեղի է ունեցել զույգի նոր բնակարանում։ Պատին կախված են Mr & Mrs տառերի ձեւով փուչիկներ։

Զույգը նշանադրության մասին հայտարարել է 2016թ. հոկտեմբերին։ Սպասվող հարսանյաց արարողության մասին լուրերը տարածվել էին մարտին։ Մայլին հայտարարել էր, որ ցանկանում է պարզ, օտար աչքից հեռու արարողությոն կազմակերպել։

Օգոստոսին Մայլին եւ Լիամը հայտարարեցին, որ ամուսնությունը ձեւականություն են համարում։ Բայց կարծես թե նոյեմբերին Մալիուբուում բռնկված մասշտաբայաին հրդեհիցս հետո, որի արդյունքում Մայլիիի եւ Լիամի տունն ամբողջությամբ այրվել էր, զույգը վերանայել է իր կարծիքն ընտանիքի մասին։ Ամեն դեպքում, երկրպագուները նման հույսեր ունեն։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE