Tokio Hotel խմբի երկվորյակ եղբայրներից մեկն առաջարկություն է արել Հայդի Քլումին

10:13   25 դեկտեմբերի, 2018

Սուպերմոդել Հայդի Քլումն այս Սուրб ծնունդը կհիշի ամբողջ կյանքում։ Քլումի երիտասարդ ընկերը նրան առաջարկություն է արել։

Մոդելի ընտրյալը Tokio Hotel խմբի երկվորյակ եղբայրներից մեկն է՝ կիթառահար Թոմ Կաուլիտցը։

«Ես ասացի՝ այո»,- սոցիալական ցանցերում գրել է Քլումը։ Իրադարձության մասին մոդելը հայտնել է Instagram-ում եւ Twitter-ում, ռոմանտիկ լուսանկար հրապարակել՝ սեւ-սպիտակ գունավորմամբ։ Լուսանկարում զույգը գեղեցիկ տեսք ունի։

Հանգստյան օերրը զույգն անցկացրել է Դիսնեյլենդում, եւ հնարավոր է՝ առաջարկությունն արվել է հենց այնտեղ։ Սա Հայդի Քլումի երրորդ, Թոմի համար առաջին ամուսնությունը կլինի։



© NEWS.am STYLE