Շակիրան ամուսնու հետ «փախել է» Սանտա Կլաուսի հայրենիք 16 մն դոլար հարկեր չվճարելու մեղադրանքներից հետո

11:13   25 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Շակիրային եւ նրա ամուսնուն՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, նկատել են օդանավակայանում՝ Ֆինլանդիա մեկնելուց առաջ։ Ամենայն հավանականությամբ զույգը մեկնել է նշելու Ամանորը, հայտնում է Daily Mail-ը։ Աստղային զույգը հանգիստ տեսք է ունեցել։ 41-ամյա երգչուհին բարձր տրամադրություն է ունեցել։ Իսպանիայում հարկեր չճարելուց խուսափելու մեղադրանքները կարծես թե բացարձակապես չեն վշտացրել նրան, թեեւ խոսքը խոշոր չափի գումարի մասին է՝ 16 մլն դոլար։

Երգչուհուն մեղադրում են խարդախության մեջ, քանի որ նա Բահամյան կղզիներում գրանցվել է զրոյական եկամտային հարկով 2012-2014թթ.: Դատախազները պնդում են, որ երգչուհին դա կանխամտածված է արել՝ Իսպանիայում հարկային պատասխանատվությունից խուսափելու համար։ Երգչուհու փաստաբանները որոշում են՝ հարկավո՞ր է արդյոք հասնել մինչդատական կարգավորման։

 

Իսպանիայում ռեզիդենտները հարկեր են վճարում ամբողջ աշխարհում ստացված եկամտից։ Մարդիկ, ովքեր երկրում 183 օրից ավելի են անցկացնում, համարվում են ռեզիդենտ եւ պետք է հարկեր վճարեն։

Շակիրան Բարսելոնա տեղափոխվել է համանուն ֆուտբոլային ակումբի աստղի հետ սիրավեպից հետո՝ 2011թ., բայց այնտեղ գրանցվել է միայն 2015թ.-ին։ Սպորտսմենն ընտրյալից փոքր է 10 տարով։ Զույգը երկու երեխա ունի՝ Միլանը՝ 5 տարեկան, եւ Սաշան՝ 4 տարեկան։



© NEWS.am STYLE