«Մերկ» զգեստները նորաձեւ կլինեն նաեւ 2019-ին

12:17   31 դեկտեմբերի, 2018

2018թ.-ին մարմնագույն զգեստները չափազանց տարածված էին. գրեթե բոլոր աստղերը նմանատիպ հագուստ են կրել՝ Քիմ Քարդաշյանից մինչեւ Բելլա Հադիդ եւ Ջենիֆեր Լոպես։

Նման զգեստներով ամենահաճախը կարելի է հանդիպել Բելլա Հադիդին։ Թոփ մոդելը բազմաթիվ թափանցիկ զգեստներ է կրել, որոնք երկրորդ մաշկի տպավորություն են թողնում։ «Սեքսուալ թրենդը նկատվում էր նաեւ պոդիումներում. «մերկ» հագուստ կարելի է նկատել Dior-ի, Tom Ford-ի, Balmain-ի, Chanel-ի եւ նորաձեւության այլ հայտնի տների գարուն-ամառ շոուների ընթացքում»,- հաղորդում է Harper’s Bazaar-ը։

Այս նրբերանգը նորաձեւ կինի նաեւ հաջորդ տարի։ Դրանք կրելու միակ նախապայմանը գեղեցիկ, սլացիկ կազմվածքն է, հակառակ դեպքում տարօրինակ ու անհեթեթ տեսք կունանք։

Հարկավոր չէ օրգանիզմը հյուծել հացադուլով եւ սպորտով, սակայն եթե որոշել եք այսպիսի զգեստ գնել, փորձեք Նոր տարին նշելիս չափից շատ չուտել։ Իսկ տոների ավարտից հետո հարկավոր է մարզասրահ վերադառնալ։ Եթե երբեւէ չեք մարզվել, շտապեք գրանցվել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper’s Bazaar,

Hollywood Reporter, Santa Banta



© NEWS.am STYLE