Սպիտակը սպիտակի հետ. նորաձեւ ու գեղեցիկ

16:14   31 դեկտեմբերի, 2018

Ձմեռը լավագույն առիթն է սպիտակ հագուստ կրելու եւ գորշ բնապատկերում առանձնանալու համար։ Մի վախեցեք օգտագործել այս ազդեցիկ գույնը ոչ միայն երեկոյան, այլեւ ամենաօրյա կերպարների համար՝ մարտահրավեր նետելով գորշ օրերին։ Elle-ն ընտրել է հագուստը, որը ձմռանը պարտադիր է ունենալ։

Մուշտակ

Սպիտակ մուշտակը դասական ընտրություն է, որը հազիվ թե դադարի նորաձեւ լինել։ Մուշտակը համադրեք բաց ջինսերի եւ թրենդային կիսաճտքավոր կոշիկների հետ։

Տաբատ

Բաց գույնի տաբատները խոհուրդ է տրվում կրել այն օրերին, երբ ձյունն ամբողջությամբ ծածկում է քաղաքի փողոցները։ Դրանք հատկապես գեղեցիկ տեսք կունանան աղաղած կաշուց տարաստված բաճկոնների, քիշմիրե բլուզի հետ։

Բոտիլյոններ

Սպիտակ բոտիլյոններն իրերի շարքին են դասվում, որոնք պետք է ունենալ այս սեզոնին։ Դրանք ակտուալ կլինեն ոչ միայն հիմա, այլեւ գարնանը։

Բլուզ

Ձմեռային զգեստապահարանի գլխավոր իրն, անխոս, մեծ սվիտերն է։ Այն համապատասխանում է թե աշխատավայրում, թե երեկոյի ընթացքում կրելուն։

Պայուսակ

Մի մոռացեք սպիտակ total look-ը լրացնել բաց գույնի պայուսակով։ Նարաձեւ են մեծ պայուսակներն, որոնք կարելի է տեսնել Prada նորաձեւության տան ապրանքների շարքում եւ հնարավոր է ձեռք բերել Marni-ից։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ ELLE, Elsa, Bemvestir



© NEWS.am STYLE