Կիսամերկ գեղեցկուհիներ, ձյուն եւ Դեն Բիլզերյանը՝ Ձմեռ պապի կերպարով. «Պոկերի արքա»-ի շնորհավորանքը

14:49   25 դեկտեմբերի, 2018

«Պոկերի արքան» եւ Ignite ապրանքանիշի հիմնադիր (ընկերությունը զբաղվում է մարխուանայի արտադրությամբ եւ վաճառքով) Դեն Բիլզերյանն իրեն բնորոշ ոճով է շնորհավորել տոները։

38-ամյա Բիլզերյանն Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կիսամերկ աղջիկների հետ։ «Պոկերի արքան» Ձմեռ Պապի հագուստով է։ «Ignite-ի ընտանիքը շնորհավորում է ձեր տոները»,- լուսանկարը մակագրել է Բիլզերյանը։

View this post on Instagram

A post shared by Ignite International (@ignite) on

Ապրանքանիշի էջում հրապարակված տեսանյութում Ձմեռ պապի կերպարով Բիլզերյանը կրկին կիսամերկ գեղեցկուհիների շրջապատում է։



© NEWS.am STYLE