Օլգա Բուզովայի նախկին սիրելիին ծաղրել են կանացի լողազգեստի համար

18:49   25 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը որոշել է կրել Անաստասիա Կոստենկոյի լողազգեստը՝ հանուն ընտանեկան ֆոտոշարքի, ինչն առաջացրել է օգտատերերի ծիծաղը։   

Դիմտրի Տարասովը եւ Անաստասիա Կոստենկոն փոքրի դստեր՝ Միլանայի հետ, առաջին անգամ ճանապարհորդության են մեկնել արտասահման։ Մալդիվներում ընտանիքը լավ ժամանակ է անցկացնում, արեւայրուք ընդունում, լողում ծովում։ Աստղային զույգը որոշել է նաեւ ֆոտոշարք անել նույն ոճի հագուստով։

Միլանան բաց վարդագույն լոզազգեստ է կրել՝ պաղպաղակի պատկերով։ Կոստենկոն կրել է նմանատիպ տոպ, իսկ Տարասովին բաժին է հասել անդրավարտիքը։ Օգտարերերը ենթադրել են, որ նա կնոջ անդրավարտիքն է կրում։

Միայն թե Տարասովին լուսանկարները շատ են դուր եկել, նա պաղպաղակի տեսքով սմայլիկներ է օգտագործել Instagram-ում լուսանկարը հրապարակելիս։

Աղբյուրը՝ Dom2life



© NEWS.am STYLE