«Дом-2»-ի հաղորդավարն ամուսնացել է շոուի նախկին մասնակցի հետ

19:16   25 դեկտեմբերի, 2018

«Дома-2»-ի հաղորդավար Անդրեյ Չերկասովն օրինականացրել է հարաբերությունները Քրիստինա Օսլինայի հետ, ինչի մասին հայտնել է Instagram-ում։ Երկրպագուները նորաստեղծ ընտանիքին սեր ու փոխըմբռնում են մաղթել։

«Այո՛։ Մենք գրանցել ենք ամուսնությունը։ Անցնող տարին մեզ համար բավական հաջող էր։ Մենք ցանկացանք այս ամանորյա նվերն անել ինքներս մեզ, մեր մայրիկներին, հարազատներին, նրանց, ովքեր անտարբեր չեն։ Հիմա մենք ամուսիններ ենք։ Մի ընտանիք՝ Չերկասովներ»,- Instagram-ում գրել է Անդրեյը։

Քրիստինան եւ Անդրեյը ծանոթացել են «Дома-2» հեռուտաշոուի ընթացքում, Քրիստինան նույնիսկ լքել է «Дома-2»-ը՝ հանուն հաղորդավարի հետ հարաբերությունների։ Սիրավեպն այնքան արագ է զարգացել, որ նրանք սկսել են միասին ապրել, հետագայում Չերկասովը Քրիստինային առաջարկություն է արել ուղղաթիռի վայրէջքի հրապարակում, ինչպեսեւ աղջիկը երազում էր։

Ամիսներ անց Անդրեյը եւ Քրիստինան փոխանակվեցին ամուսնական մատանիներով։ Հարսանյաց արարողությունը սպասվում է ամռանը։

«Հունիսի 1-ին կանցկացվի հարսանյաց արարողությունը, որը կնշենք մտերիմների հետ։ Չէ որ յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանեկան զգեստի եւ հեքիաթային միջավայրի մասին, իսկ ես ցանկանում եմ, որ իմ սիրելի կինը ժպտա եւ երջանիկ լինի։ Մենք կկազմակերպենք այդ տոնը։ Այո՛… Եվ մենք երջանիկ ենք»,- հավելել է Չերկասովը։



© NEWS.am STYLE