Դայնեկոն եւ Վորոբյովը կրկին միասի՞ն են

22:11   25 դեկտեմբերի, 2018

Ռուսական էստրադայի աստղեր Վիկտորյա Դայնեկոն եւ Ալեքսեյ Վորոբյովը շարունակում են թեժացնել սիրավեպի մասին լուրերը։ Զույգը հարաբերությունները վերսկսել է 6 տարվա ընդմիջումից հետո։ Նրանք հանդիպել են 2011թ.-ին, ինչը մի քանի ամիս է տեւել։ «Фабрики звезд 5»-ի աստղ Դայնեկոն բաժանումից հետո հասցրել է ամուսնանալ Դմիտրի Կլեյմանի հետ, դուստր է ունեցել, 2017թ.-ին սկանդալով բաժանվել թմբկահարից։ Այդ ժամանակվանից ի վեր Վորոբյովը միայնակ էր։

Բոլորովին վերջերս նախկին սիրեկանները համատեղ տեսահոլավակ են նկարահանել։ Համացանցում կարծիք կա, որ դա արվել է՝ ԶԼՄ-ներին ստիպելու համար խոսել այն մասին, որ կրկին միասին են։ Երգիչներն այս անգամ կիսվել են հերթական համատեղ լուսանկարով։

«Կարմիր հրապարակում գիշերվա կեսին հիշում էինք միասին ընկնելու կարողությունները»,- լուսանկարը մեկնաբանել է Դայնեկոն։

Աղբյուրը՝ EG



© NEWS.am STYLE