Հրապարակվել է Լենինգրադի շրջափակման մասին պատմող սկանդալային կատակերգության թրեյլերը

23:08   25 դեկտեմբերի, 2018

Հրապարակվել է տարվա ամենասկանդալային ֆիլմի թրեյլերը՝ Ալեքսեյ Կրասովսկու «Տոն» կատակերգությունը։ Դեռ նկարահանման ընթացքում հասարակությունը վիններով է ընդունել ֆիլմը, համացանցում ստորագրություններ էին հավաքում՝ դրա թողարկումն արգելելու համար։ Շատերին զայրացրել էր այն հանգամանքը, որ ռեժիսորը որոշել էր ծաղրել ողբերգական թեմայով՝ Լենինգրադի շրջափակում, որը տեւել է 1941թ.-ից մինչեւ 1944թ.-ի հունվարի 27-ը։

Կատակերգությունը պատմում է հարուստ ընտանիքի մասին, որը պատրաստվում է Նոր տարվան։ Այն պահին, երբ Լենինգրադի բնակիչները քաղցած են, այս ընտանիքի սեղանը լի է կերակուրներով։

Ֆիլմում խաղացել են Ալյոնա Բաբենկոն, Յան Ցիպնիկը, Պավել Տաբակովը եւ այլք։ Քննադատության ալիքից հետո ռեժիսորը որոշում է կայացրել ֆիլմը վարձույթ չհանձնել եւ պարզապես հրապարակել համացանցում։ Պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 31-ին ռեժիսորի YouTube-ի ալիքում։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE