«Մեր մասին վատը մտածում են միայն նրանք…». Անի Երանյանի հրապուրիչ լուսանկարը

19:45   25 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է՝ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, հրապուրիչ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ բլուզ է կրում եւ գեղեցիկ դիմահարդարմամբ է։

«Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզանից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզանից լավն են… նրանք պարզապես գործ չունեն մեզ հետ: Գրկում եմ բոլորին»,- մեկնաբանություններում գրել է Անի Երանյանը։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել եւ ցույց տվել կարճ կտրած մազերը։ «Ես հարգում եմ ձեր կարծիքը, սակայն, թե ինչպես եմ դրան վերաբերում, դա արդեն այլ հարց է»,- լուսանկարին կից գրել էր նա։



© NEWS.am STYLE