Հետաքրքիր փաստեր ալկոհոլի մասին

21:12   28 դեկտեմբերի, 2018

Եթե սիրում եք ալկոհոլ օգտագործել, թեկուզ քիչ քանակությամբ, ապա պետք է որոշ հետաքրքիր փաստեր իմանալ դրա մասին։

Մեքսիկայի հարավում գտնվող Չիապաս քաղաքում ապրում է ցոցիլի ժողովուրդը։ Այս մարդկանց շրջանում բժշկությունը այնքան էլ լավ զարգացած չէ, հետեւաբար նրանք դիմում են շամանների եւ կախարդների օգնությանը։

Նրանք կրոնական ծեսեր են կատարում, եւ հիվանդները խմում են հատուկ պոշա խմիչքը։ ծիսակատարություններից մեկի ժամանակ պոշան խմում են նաեւ Կոկա կոլայով, որն ըստ նրանց հավատալիքների՝ շատ ավելի ուժեղ ներգործություն կարող է ունենալ հիվանդի վրա։ Նրանք հավատում են, որ աս ձեւով հեռացնում են մարդու մարմնի մեջ հայտնված չար հոգիներին։

Հարավային Ամերիկայի արեւադարձային շրջաններում շատ տարածված է չիչա խմիչքը , որը պատրաստում են բացառապես կանայք։  Չիչան ստանում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացից, որը կանայք մանրացնում են, իսկ  հետո ստացված զանգվածի վրա սկսում են թքել։ Թքի ֆերմենտների ազդեցությամբ հացի օսլան վերածվում է շաքարի եւ ըմպելիքը սկսվում է խմորվել։ Չիչիի թնդությունը կազմում է 1%-ից (առօրյա օգատգործման համար) մինչեւ 6% (կրոնական ծիսակատարությունների ժամանակ)։

Ըստ Հերոդոտոսի՝ հին պարսիկները կարեւոր որոշումները ընդունում էին երկու փուլով։ Շատ հաճախ նրանք հավաքվում էին եւ որոշում կայացնում հարբած վիճակում, հետեւաբար հաջորդ օրն անհրաժեշտ էր որոշումը վերանայել սթափ ուղեղով։ Եվ հակառակը՝ այն որոշումը, որն ընդունվել էր սթափ վիճակում, ապա պետք է նաեւ քննարկվեր ալկոհոլի ազդեցության տակ եղած ժամանակ։

Գերմանական G-Spirits գործարանը թողարկել է հատուկի արտադրության վիսկի, ռոմ եւ օղի, որոնց բաղադրության մեջ ներառված է եղել Playboy մոդելների կրծքի կաթը։ Սակայն հետո թողարկված բոլոր շշերը ետ են հավաքել։

Բելգիայում պատրաստում են մինչեւ 1,5% թնդությու ունեցող գարեջուր, որը կարելի է ըմպել ընթրիքի կամ ճաշի ժամանակ։ Ի դեպ, մինչեւ 1970-ականները նման գերաջուր անգամ դպրոցներում են մատուցել, սակայն հետագայում դրանք փոխարինվել են գազավորված ըմպելիքներով։

Մի անգամ Էմանուել Լասկերը ալկոհոլային շախմատ է խաղացել հունգարացի գրոսմայստեր Գեզա Մարոցիի հետ։ Խաղի կանոնները հետեւյալն էին. նրանց խաղաքարերի փոխարեն ալկոհոլային խմիչքով լի բաժակներ էին, եւ ամեն հաղթած «խաղաքարը» շախմատիստը պետք է խմեր։ Երրորդ քայլի ժամանակ Լասկերը զոհաբերում է իր թագուհուն, որը 200 գրամանոց վիսկի բաժակ էր։ Մարոցին միանգամից հարբում է, եւ Լասկերը կարողանում է հեշտությամբ հաղթել խաղը։

Ֆորմուլա 1-ի՝ Աբու Դաբիի եւ Բահրեյնումի գրան-պրի մրցանակների հաղթողը ավանդական շամպայնի փոխարեն, փրփուրով լի ոչ ալկոհոլային խմիչք է բացում։ Սա պայմանվորված է այն հանգամանքով, որ  իսլամական մշակույթում ալկոհոլային խմիչքների օգտագործումն արգելված է։

Մեղեսիկ (ամետիստ) քարի անվանումը ծագել է հին հունարենից, որը նշանակում է «ոչ ոգելից»։ Հին հույները հավատում էին, որ եթե նրանք ալկոհոլը խմեն մեղեսիկի քարով պատրաստված բաժակներից, ապա նրանք ոչ մի դեպքում չեն հարբի։

 

                                                                                                                                                                                                                                                                                   Աղբյուրը՝ muzey-factov.ru



© NEWS.am STYLE