Գարիկ Մարտիրոսյանը զուգերգ է կատարում լեգենդար Ջորջ Բենսոնի հետ

12:11   26 դեկտեմբերի, 2018

Comedy club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում զուգերգ է կատարում Ջորջ Բենսոնի հետ։ Դա իսկապես մեծ իրադարձություն է շոումենի համար, սակայն այն տեղի է ունեցել... 5 տարի առաջ։ Հրապարակման մեջ Մարտիրոսյանն այդ մասին չի նշել, եւ նրա երկրպագուները կարծել են, թե տեսանյութը նոր է։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Օ~, Աստվա՛ծ, ես երգում եմ Ջորջ Բենսոնի հետ»,- հրապարակմանը կից գրել է Մարտիրոսյանը՝ օգտագործելով #greatestloveofall (մեծ սեր) հեշթեգը եւ արտահայտելով սերը երգչի հանդեպ։

Բենսոնի հետ զուգերգը միակը չէ։ Գարիկ Մարտիրոսյանը հաջող ելույթ է ունեցել նաեւ Լարիսա Դոլինայի, Նաստյա Կամենսկիխի հետ, սակայն ամենասկանդալայինը Դմիտրի Մեդվեդեւի հետ պարային ելույթն էր 90-ականներին հայտնի «Комбинация» խմբի «American boy» երգի հնչյունների ներքո։ Տեսանյութն արվել է 8 տարի առաջ ՌԴ նախկին նախագահի հետ հանդիպման ընթացքում, սակայն համացանցում հայտնվել էր մեկ տարի անց եւ լայն տարածում գտել։ 



© NEWS.am STYLE