«Այդ օրը». Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ռոմանտիկ լուսանկարը

22:49   26 դեկտեմբերի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram-ում լուսանկար է տեղադրել սիրելիի՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն այս տարի է ամուսնացել եւ պարբերաբար համատեղ լուսանկարներ է հրապարակում։

Նոր տեղադրված լուսանկարը սեւ-սպիտակ գունավորմամբ է, երգչուհին այն մակագրել է անգլերեն լեզվով։ «Այդ օրը»,- գրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ զույգն ամենագեղեցիկն է։

Ավելի վաղ Աննա Դովլաթյանը ներկայացել էր ոճային կերպարով. նա բաց ուսերով բլուզ էր կրում եւ սեւ տաբատ։ Կերպարը լրացնում են մեծ ականջօղերը։



© NEWS.am STYLE