Եղնիկը եւս կարող է ամանորյա հրաշքի հույս ունենալ… McDonalds-ի գովազդը

15:05   26 դեկտեմբերի, 2018

Երբ ամանորյա տրամադրություն չունեք, օգնության են հասնում թեմատիկ գովազդները։ McDonalds արագ սննդի ցանցը գովազդային հոլովակ է թողարկել, որը կարող է տարվա լավագույնը դառնալ։

Տեսահոլովակում դրամատիկ պատմություն է զարգանում. յուրաքանչյուր երեխա Սանտայի համար թխվածք է պատրաստում եւ մի բաժակ կաթ, բայց ոչ ոք նրա եղնիկներին, որոնք եւս հոգնում են ու ցանկանում քնել, չի հյուրասիրում։ Ռուդոլֆ անունով եղնիկը, ով հոլովակի գլխավոր հերոսն է, կարծես թե թխվածք ուտելու ցանկություն ուներ, սակայն Սանտան ավելի լավ ելք է գտնում՝ կենդանիների համար մի պարկ գազար գնելով McDonalds-ից։

Տեսահոլովակով արագ սննդի ցանցը սկսել է #ReundeerReady արշավը։ Ծրագրի շրջանակներում կարելի է նվերներ շահել, միայն թե մրցույթին կարող են մասնակցել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի բնակիչները։

 



© NEWS.am STYLE