«Ծխախոտը սպանում է». Աննա Գրիգորյանի համարձակ լուսանկարները

18:07   26 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանը ներկայացել է համարձակ կերպարում։

Լուսանկարներն արված են նկարահանման հրապարակում, ինչի մասին նա գրել է մեկնաբանություններում։ «Սմոքինգ քիլզ. պռոստը կինոշնիա»,- Instagram-ում հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Աննա Գրիգորյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որում դերասանուհի-մոդելը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Աննան իր տեղադրած լուսանկարում շիկահեր էր, կրում էր սեւ, ամառային, խորը բացվածքով վերնաշապիկ, գլխարկ։



© NEWS.am STYLE