Սեդակովան դստեր համար պայքարը համեմատել է դժոխքի հետ

23:09   26 դեկտեմբերի, 2018

36-ամյա Աննա Սեդակովան Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման հյուրն է եղել։ Հայտնի շոուի եթերում երգչուհին հայտարարել է, որ նախկին ամուսինը՝ Մաքսիմ Չերնյավսկին, փորձել է իրեն զրկել 7-ամյա դստեր՝ Մոնիկայի խնամակալության իրավունքից։

View this post on Instagram

A post shared by ANNA SEDOKOVA (@annasedokova) on

Կալիֆորնիայում բնակվող գործարարն աղջկան տեղափոխել է եւ ցանկացել նրա միակ խնամակալը դառնալ՝ երեխայի հետ շփման համար հնարավորություն չթողնելով նրա մորը։ «Ես սպասում էի, որ աղջիկս կգա ինձ մոտ եւ մենք միասին կլինենք։ Նրան պետք է բերեին ծնողներիս մոտ։ Ես չէի կարողանում զանգահարել նրանց, եւ պարզվեց, որ դուստրս գտնվում է Լոս Անջելեսում։ Ինձ ասացին՝ այս պահին դիմում են դատարան իմ դեմ։ Դա դժոխք էր։ Մայրիկներն ինձ կհասկանան»,- հիշել է արտիստուհին։

Չերնյավսկին հայտարարել է, որ Սեդակովան վտանգավոր է դստեր համար, ինչի արդյունքում նրան թույլ են տվել երեխայի հետ շփվել միայն հսկիչի ներկայությամբ։ Աննան բազմաթիվ փաստաբանների է վարձել, որոնք չեն կարողացել գլուխ բերել խնդիրը։ Այդ ժամանակ Սեդակովայի մոտ գաղափար է առաջացել վարձել կին փաստաբան։ Իրինա անունով փաստաբանն աստղին օգնել է պաշտպանել դստերը դաստիարակելու իրավունքը։

Այժմ ռուսական շոու բիզնեսի աստղը կարող է շփվել Մոնիկայի հետ, բայց նրան արգելված է երեխայի լուսանկարները եւ նրա մասակցությամբ տեսանյութերը հրապարակել սոցիալական ցանցերում։ Նա իրավունք չունի աղջկան Ռուսաստան բերել։

Հիշեցնենք՝ Սեդակովան, բացի Մոնիկայից, եւս երկու երեխա ունի։ 14-ամյա Ալինայի հայրը ֆուտբոլիստ Վալենտին Բելկեւիչն է, իսկ որդու՝ Հեկտորի հայրը, գործարար Արտյոմ Կոմարովն է։ Նրանից Սեդակովան բաժանվել է որդու ծնունդից կարճ ժամանակ անց։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE