Ալեքսանդր Ռեւային եւ նրա հայ կնոջը քննադատել են կիսավարտիքով լուսանկարի համար

14:13   27 դեկտեմբերի, 2018

Comedy club-ի նախկին անդամ, երգիչ Ալեքսանդր Ռեւան բավական տարօրինակ հրապարակում է արել։ Լուսանկարում Ռեւան ազգությամբ հայ կնոջ՝ Անժելիկայի հետ կիսավարտիքով է։ Օգտատերերին դուր չի եղել զույգի դիրքը։ Ռեւան առանց տաբատի է, կրում է միայն սեւ բլուզ եւ սեւ գուլպաներ։ Նրա կինը սպիտակ բլուզ է կրում եւ բավական ազատ դիրքով է նստած։ Կիսավարտիքը մարմնագույն է, եւ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե նա մերկ է։

«Եթե Նոր տարուն ձեզ սովորական գուլպաներ նվիրեն, մի վշատեք… Նայեք՝ ինչ կա ներսում եւ գուցե եւս մեկը գտնեք… շատ գեղեցիկ նվեր...»,- լուսանկարը մակագրել է Ալեքսանդրը։

Երկրպագուների մի մասը չի հասկացել հումորը եւ երկու ճամբարի է բաժանվել՝ մի մասը ծիծաղում է, մյուսները կարծում են, թե նա կորցրել է ամոթը։

Ավելի վաղ ներքնազգեստի պատճառով ծաղրի առարկա էր դարձել Օլգա Բուզովայի նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը։ Ֆուտբոլիստն ընտանեկան լուսանկարներում կնոջ՝ Անաստասիա Կոստենկոյի կիսավարտիքն էր կրում, ինչն առաջացրել էր «Дома-2»-ի հաղորդավարուհու երկրպագուների ծիծաղը։



© NEWS.am STYLE