Ջասթին Բիբերը հողաթափեր է վաճառում

15:45   27 դեկտեմբերի, 2018

Կանադացի փոփ կատարող Ջասթին Բիբերի ապրանքանիշը՝ Drewhouse-ը, վաճառքի է հանել հյուրանոցային հողաթափեր, որոնց արժեքը կազմում է մոտ 5 դոլար, գրում է Hypebeast-ը։

Ծոպավոր հողաթափերը, որոնց վրա դեղին սմայլիկ է պատկերված, եւ առկա է «drew» գրությունը, ապրանքնիշի կայքում հասանելի են 4,99 դոլարով։ Այս պահին ամբողջ խմբաքանակը սպառնված է։

Ի դեպ, այսպիսի հագուստ կրելու թրենդի հեղինակը հենց Բիբերն է, ով բազմաթիվ անգամներ հասարակական վայրերում տարբեր հյուրանոցների լոգոներով հողաթափերովէ  հայտնվել, որոնք կրել է դիզայներական իրերի հետ՝ անկախ եղանակից։

Մի քանի ամիս առաջ երաժիշտը թողարկել է հագուստի նոր հավաքածու, որը ստացել է  Drew House անվանումը: Արտադրանքի քանակն առայժմ այդքան էլ շատ չէ, սակայն ամենայն հավանականությամբ Բիբերը street style հագուստ կստեղծի՝ ոճ, որով նա այդքան հաճախ է հանդես գալիս։



© NEWS.am STYLE