250 ֆունտ արժողությամբ տեկիլա, հնդկահավ եւ Էլթոն Ջոն. Բեքհեմների ընտանիքը նշել է Սուրբ ծնունդը

11:17   27 դեկտեմբերի, 2018

Աստղային ընտանիքներում Սուրբ ծնունդը միշտ հետաքրքիր է։ Սովորական մարդկանց պես նրանք սեղան են պատրաստում, միմյանց նվերներ նվիրում, իհարկե՝ ավելի շքեղ ու թանկ նվերներ։ Ընդ որում, ոչ միշտ։ Բեքեհմների ընտանիքում, օրինակ, ուրախ են նաեւ պարզ բացիկի համար, որն ի ստրե է պատրաստվել։

Instagram-ի էջերում Դեւիդ եւ Վիկոտրիա Բեքհեմները պատմել են Սուրբ ծննդի մասին, որը նշելիս հետեւել են բոլոր սովորույթներին։ Սեղանի շուրջ հավաքվել էին ամբողջ ընտանիքը եւ մտերիմ ընկերները, այդ թվում Էլթոն Ջոնը։ Հնդկահավը կտրելու իրավունքը տրվել էր ընտանիքի հորը՝ Դեւիդ Բեքհեմին։

Ի դեպ, աղբյուրները հայտնել են, որ Բեքհեմը եւ Էլթոն Ջոնը հյուրերին ուրախացրել են իրենց կերպարներով։ Հատկապես զվարճալի են եղել նրանց ակնոցները։

Ամբողջ երեկոյի ընթացքում մարդկանց հյուրասիրել են տոնական ճաշատեակներով եւ էլիտար ալկոհոլային խմիչքով։

Վաղուց է հայտնի, որ Բեքհեմները գնահատում են թանկ ալկոհոլը եւ նույնիսկ հավաքածու ունեն։ Սուրբծննդյան սեղանին 250 ֆունտ արժողությամբ (160 դոլար) տեկիլա է եղել, ինչպես նաեւ թանկ կարմիր գինի։ Ընտանիքը նաեւ ավանդական թխվածքներ եւ մեկ բաժակ կաթ էր պատրաստել՝ Սանա Կլաուսին հոճայանալու համար։

View this post on Instagram

A post shared by Victoria Beckham (@victoriabeckham) on

Վերջինս հուսախաբ չի արել։ Առավոտը սկսվել է նվերները բացելով։ Ծնողները 7-ամյա Հարփերին թանկարժեք չմուշներ են գնել, ինչի մասին աղջիկը վաղուց էր խնդրել Սանտա Կլաուսին։ Հարփերը ծնողներին ուրախացրել է իր պատրաստած տոնական բացիկով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Daily Mail, Instagram



© NEWS.am STYLE