Ոսկե շղթա եւ կուլոն․ վիզաժիստ Հրուշ Աճեմյանի սուրբծննդյան նվերը Քլոե Քարդաշյանին

12:17   27 դեկտեմբերի, 2018

Հոլիվուդում հայտնի վիզաժիստ, գեղեցկուհի Հրուշ Աճեմյանը Սուրբ ծնունդի առիթով Քլոե Քարդաշյանի համար նվեր է պատրաստել՝ ոսկե շղթա եւ կուլոն հայկական ոճով։ Շղթայի վրա հայրերեն տառերով Քարդաշյան ազգանունն է։ Նվերը փաթեթավորված է եղել նուրբ վարդագույն կերպասյա տուփի մեջ եւ իսկապես գեղեցիկ տեսք ունի։

Հրուշը Քարդաշյան ընտանիքի վաղեմի ընկերն է։ Նա գրեթե միշտ ապահովում է Քարդաշյան քույրերի գրիմը նկարահանումների համար, ամենաօրյա դիմահարդարումը, նրանց օգնում պատրաստվել, թեեւ քույրերն անձամբ կարողանում են գլուխ բերել։

Հրուշ Աճեմյանն արմատներով Հայաստանից է, ԱՄՆ տեղափոխվել է 5 տարեկան հասակում։ Նա ինքնուս է, դիմահարդարման տեխնիկան տարիների ընթացքում անձամբ է մշակել։ Հրուշ Աճեմյանը կարիերան սկսել է փոքր գեղեցկության սրահներից եւ մասնավոր պատվերներից։ Հետագայում հաջողությունը ժպտացել է նրան, եւ նա հայտնվել է երեկույթի, որին բազմաթիվ աստղեր են մասնակցել։ Ասում են՝ դա տեղի է ունեցել հենց Քիմ եւ Քլոե Քարդաշյանների շնորհիվ, ովքեր այնքան գոհ էին դիմահարդարումից, որ գովել են Հրուշին։

Այդ տարիներից տաղանդավոր Աճեմյանն ընտանիքի մտերիմ ընկերն է եւ Կալիֆոռնիայի ամենաապահովված կանանցից մեկը։

Առայժմ չի հաղորդվում՝ ինչ է նվիրել Քարդաշյանն Աճեմյանին, սակայն նա հայտնի է առատաձեռնությամբ ու սիրում է զարմացնել անսպասելի ու թանկարժեք անակնկալներով։ Հատկապես նրանց, ում սիրում է։

Իսկ Հրուշին Քարդաշյան ընտանիքն իսկապես սիրում է, ինչի ապացույցներից մեկը Քիմի շնորհավորանքն էր Հրուշի ծննդյան տոնի առիթվ։ Նա Instagram-ում համատեղ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Շնորհավորում եմ ծնունդդ, Հրու՛շ: Դու տվել ես «առաջ գնա կամ մահացիր» արտահայտության լավագույն սահմանումը: Վստահ եմ, որ հիմա ինչ-որ մի տեղ պարում ու ուրախանում ես, իմ ամենագրավի՛չ, սիրում եմ քեզ»։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Daily MailSavoir Flair



© NEWS.am STYLE