Առաջարկում են Եվգենի Պետրոսյանին Ռուսաստանի անունից «Եվրատեսիլ» ուղարկել

16:11   27 դեկտեմբերի, 2018

Երգիչ Յուրի Լոզան կարծում է, որ «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանը կարող է ներկայացնել 73-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանը։ Ըստ նրա՝ հաջողությունն ապահովված է, եթե նաեւ հետաքրքիր կոստյում ընտրվի։ Լոզայի խոսքով՝ դա զվարճալի կլինի։

«Կարելի է Պետրոսյանին ուղարկել։ Ուրախ կլինի։ Նա ծիծաղելի է, զվարճալի, կարելի է նրա համար հետաքրքիր կոստյում մտածել»,- կոմպոզիտորի խոսքերը մեջբերել է «Пятый канал»-ը։

Ընդ որում, 2019թ. «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի ամենաքննարկվող ներկայացուցիչը՝ Օլգա Բուզովան, նրան դուր չի գալիս։ Երաժիշտը բացատրել է, որ «Եվրատեսիլ»-ում հարկավոր է երգել, իսկ վերջինս «դա երբեք չի արել»։

Օրերս հայտնի են դարձել բուքմեյքերական կանխատեսումները, թե ով գալիք տարի երկիրը կներկայացնի մրցույթում, որը կանցկացվի Իսրայելում մայիսի 14-18-ը։ Ամենաբարձր ցուցանիշներով կարող են հպարտանալ Օլգա Բուզովան եւ Սերգեյ Շնուրովը։

Ավելի վաղ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն աջացություն է հայտնել Բուզովային՝ մեկնաբանելով նրա հնարավոր մասնակցությունը մրցույթին։ Արտիստի կարծիքով՝ նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթին հաղթանակ տանելու համար։

Լուսանկարները՝ Teleprogramma.pro, Экспресс-газета



© NEWS.am STYLE