Հորդանանի նրբաճաշակ թագուհի Ռանիա ալ-Աբդուլայի ոճը

16:07   29 դեկտեմբերի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։

Նրա անթերի ճաշակը գնահատում են ամբողջ աշխարհում, իսկ նրա հանդերձանքների ու տեսքսի մասին խոսում են բոլորը։ Նա պահպանելով Միջին Արեւելքի հագուստի ոճը՝ համեմելով այն կանացի ամենագնահատելի գծերից մեկի՝ համեստության հետ։ Խոսքը Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Աբդուլայի մասին է, ով 29 տարեկան հասակում դարձավ երբեւէ գահ բարձրացած ամենաերիտասարդ թագուհին:

Հորդանանում նրան անվանում են «սրտերի հորդանանյան թագուհի»՝ համեմատելով արքայադուստր Դիանայի հետ։  Թագուհի Ռանիան կարողացել է գրավել հորդանանցիների սրտերը ոչ միայն նրբագեղ ու ոճային հանդերձանքներով, այլեւ կարեւոր հասարակական նախաձեռնություններով։ Թագուհին զարգացնում է կանանց իրավունքները, որպեսզի արաբ կանայք կարողանան մասնակցել երկրի կյանքին, ակտիվ պայքարում է երեխաների բռնության դեմ եւ սա դեռ ամենը չէ, ինչ նա անում է իր թագավորության քաղաքացիական հասարակության համար։

Աշխարհի ամենաազդեցիկ ու գեղեցիկ կանանցից մեկին՝ Ռանիա թագուհուն երբեք չեն նկատել անհամապատասխան գույների կամ երանգների համադրությամբ, ոչ էլ մինի կամ խորը դեկոլտեով զգեստով։

Թագուհին տոնական միջոցառումների ժամանակ նախընտրում է կրել տեղի դիզայներների աշխատանքները, իսկ գործնական հանդիպումներին, բարեգործական գործունեությանը նվիրված երեկույթներին ներկայանում է եվրոպական ապրանքանիշների արտադրանքով։



© NEWS.am STYLE