«Պարտությո՞ւն. ես չեմ հասկանում այդ բառի նշանակությունը»․ Անի Երանյան

21:47   27 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է՝ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, գրավիչ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ կոստյում եւ տաբատ է կրում։ Կերպարն ամբողջացնում են ակնոցը եւ խոշոր ականջօղերը։

Նա շնորհակալություն է հայտնել դիմահարդարման ու լուսանկարի համար (@goar_muradyan) եւ գրել. «Շնորհակալ եմ ձեզ, իմ հետեւորդներ, որ կաք, սիրում եք ինձ եւ իհարկե շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պարզապես չեն սիրում ինձ, ցանկանում են կոտրել ինձ, բայց պարզապես… Պարտությո՞ւն։ Ոչ, ոչ, ոչ։ Ես չեմ հասկանում այդ բառի նշանակությունը։ Գրկում եմ բոլորին»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարին կից դերասանուհին գրել էր. «Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզանից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզանից լավն են… նրանք պարզապես գործ չունեն մեզ հետ: Գրկում եմ բոլորին»:



© NEWS.am STYLE