Forbes ամսագիրը Մեթյու Մաքկոնահիին ամենագերագնահատված դերասան է անվանել

17:18   27 դեկտեմբերի, 2018

Հոլիվուդի գլխավոր սեքս սիմվոլներից մեկը՝ դերասան Մեթյու Մաքկոնահին, գլխավորում է Forbes ամսագրի կողմից կազմված դերասանների ցանկը, ովքեր ամենաքիչ եկամուտն են ապահովել։ Ցանկը հրապարակվել է Forbes-ի կայքում։  

Հրատարակությունը հաշվել է՝ որ դերասաններին են ամենամեծ հոնորարը վճարել, եւ որքան գումար են նրանք «ապահովել» իրենց գործատուներին։

Առաջին հորիզոնականում Մաքկոնահին է, ով ընդամենը 1.1 դոլար եկամուտ է ապահովել իրեն վճարված յուրաքանչյուր միլիոնի դիմաց, նրան հաջորդում են Քրիստիան Բեյլը (1.5 դոլար), Մեթ Դեյմոնը (3,7 դոլար), Մելիսա Մաքքարթնին (4.9 դոլար)։ Հնգյակը եզրափակում է դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 5.2 դոլար արդյունքով։

Forbes-ը ներկայացրել է նաեւ դերասաններին, ովքեր կարողացել են մեծ եկամուտ ապահովվել. նրանք սուպերհերոսների մասին պատմող ֆիլմերի աստղերն են։ «Ամենաեկամտաբեր» դերասանը Ջերեմի Ռեններն է՝ 82․3 դոլար, ով նկահարահանվել է «Վերիժառուները» ֆիլմում։

Երկրորդը Մարկ Ռուֆալոն է՝ 80,2 դոլար, ով մարմնավորել է «Վերիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի կերպարներից մեկին։ Երրորդ հորիզոնականում Էմի Ադամսն է՝ 69,9 դոլար, ով նկարահանվել է «Ժամանում» ֆիլմում, չորրորդը դերասանուհի Գալ Գաթոդն է, ով «Հրաշք կինը» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։

Ցանկը կազմելիս հաշվի են առնվել Հոլիվուդում նկարահանված վերջին երեք ֆիլմերում դերասանների ստացած հոնորարները։ Forbes-ը նաեւ նշել է, որ հաշվի են առնվել միայն այն ֆիլմերը, որոնք 2 հազարից ավելի կինոթատրոնների էկրան են բարձրացել։

Լուսանկարները՝ Ivi



© NEWS.am STYLE