Քայլի Ջենները դստեր համար 800 դոլար արժողությամբ մանկական մեքենաներ է գնել

18:11   27 դեկտեմբերի, 2018

Քայլի Ջենները, ով այս տարի գլխավորում է ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը 900 մլն դոլարով, դստեր՝ Սթորմիի համար շքեղ նվեր է պատրաստել։ Քիմ Քարդաշյանի 21-ամյա քույրը, ով շքեղ մեքենա է վարում, որոշել է, որ դուստրը չպետք է ետ մնա իրենից։ Սուրբ ծննդին Ջենները դստերը երկու փոքրիկ մեքենա է նվիրել։ Կարմիր Ferrari-ի եւ սեւ Lamborghini-ի համար աստղային մայրիկը 800 դոլար է վճարել։

«Ամբողջությամբ մայրիկին է նման»,- լուսանկարը մակագրել է Քայլին։

Քայլին երբեք չի թաքցրել, որ պաշտում է թանկ մեքենաներ։ Նրա հավաքածում ներառված է նաեւ Ferrari մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 1,4 մլն դոլար։ Ջենները հատկապես հպարտանում է երկու շքեղ Rolls-Royce-ով, որոնք նրան նվիրելի է սիրելիn՝ Թրեւիս Սքոթը։ Ջենները հաճախ է ղեկին նստած լուսանկար հրապարակում եւ հույս ունի ապագայում ընդլայնել ավտոպարկը։

Հիշեցնենք՝ Քայլին առաջին անգամ մայր է դարձել 2018թ.-ի փետրվարին։ Քանի որ սա նրա դստեր՝ Սթորմիի համար առաջին Սուրբ ծնունդն էր, հոգատար մայրիկը որոշել է նրա համար հեքիաթային տոն կազմակերպել։ Նա զարդարել է բնակարանը, աղջկա համար արծաթափայլ զգեստ ընտրել, որը համապատասխանում էր նրա հագուստին։

Ջենները հաճախ է սիրելիի ու դստեր հետ լուսանկարներ տեղադրում։ Թրեւիս Սքոթը բազմաթիվ անգամներ հարցարույցներում սիրո խոստովանություն է արել Քայլիին՝ նշելով, որ նրան իդեալական կին է համարում։ Զույգը ծրագրում է ամուսնանալ 2019թ.-ին։  

Աղբյուրը՝ Theinfostride



© NEWS.am STYLE