Հարսանիք խոզի տարում. Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքս Ռոդրիգեսի նշանադրությունը սարերի ետեւո՞ւմ չէ

22:13   27 դեկտեմբերի, 2018

Ամենայն հավանականությամբ՝ 43-ամյա Ալեքս Ռոդրիգեսն առաջարկություն կանի 49-ամյա Ջենիֆեր Լոպեսին։ Այս մասին հայտնել է US Weekly-ի աղբյուրը։

«Նշանադրությունն, անխոս, սարերի ետեւում չէ։ Ալեքսը տարված է Ջենիֆերով եւ նրա հետ կանցկացնի ամբողջ ազատ ժամանակը»,- հայտնել է աղբյուրը։ Զույգի ընկերները եւս համոզված են, որ նրանք կամուսնանան, սակայն ոչ ոք դեռեւս կոնկրետ ամսաթիվ չի նշում։

«Համոզված եմ, որ դա անխուսափելի է։ Հարցն այն չէ՝ դա տեղի կունենա, թե ոչ, այլ այն, թե երբ տեղի կունենա։ Ես չեմ կանխատեսի դա»,- վերջերս ասել է ամերիկացի ռեժիսոր Փիթեր Սիգալը, ով աշխատել է երգչուհու հետ։

Ռոդրիգեսի եւ Լոպեսի հարսանիքի մասին լուրերը վաղուց են պտտվում։ Վերջերս աստղային զույգի երկրպագուները մատանի են նկատել նրա մատնեմատին, սակայն Լոպեսը դա չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ զույգի սիրավեպը ձգվում է մոտավորապես երկու տարի։ Մինչ Ռոդրիգեսի հետ հարաբերությունները Լոպեսը երեք անգամ ամուսնացած է եղել։ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից նա երկու երեխա ունի՝ 10-ամյա Մաքսը եւ Էմմին։ Ռոդրիգեսը երկու դուստր ունի՝ 14-ամյա Նատաշան եւ 10-ամյա Էլլան։



© NEWS.am STYLE