Աստղիկ Սաֆարյանի նրբագեղ կերպարը

19:53   27 դեկտեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանն, ով հայկական շոու-բիզնեսի ամենաոճային աստղերից է, հերթական անգամ գեղեցիկ կերպարով է ներկայացել։

Instagram-ի էջում երգչուհին քիչ առաջ լուսանկար է տեղադրել, որում ցույց է տվել գեղեցիկ կազմվածքն ու նուրբ ճաշակը։ Աստղիկ Սաֆարյանը կապույտ զգեստ է կրում, որը համադրել է երկարաճիտ, արծաթափայլ կոշիկների հետ։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարներում երգչուհին դեղին զգեստ էր կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Շուրթերն ընդգծված էին մուգ շրթներկով։



© NEWS.am STYLE