Comedy Club-ի նախկին անդամին կողոպտել են

11:14   28 դեկտեմբերի, 2018

Հայտնի ռուս հումորիստ, դերասան, Comedy Club-ի նախկին անդամ Ռոման Յունուսովը կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է «Москва» գործակալությունը։ Անհայտ անձիք գումար են դուրս բերել նրա բանկային հաշվից։ Հումորիստը զրկվել է ավելի քան 90 հազար ռուբլիից։

Հաղորդման մեջ դերասսանը նշել է, որ իրեն պատճառված վնասը էական է գնահատում։ Նշենք, որ Յունուսովը Comedy Club-ում «Сестры Зайцевы» դուետի մասնակիցներից մեկն էր։ Նա նաեւ նկարահանվել է ռուսական մի քանի գեղարվեստական ֆիլմերում, որպես հաղորդավար աշխատել СТС-ում եւ Առաջին ալիքում։ Հումորիստն իր ուժերը փորձել է նաեւ ռադիոյում. Maximum ռադիոկայանի եթերում նա Ալեքսեյ Լիպնիցկինի հետ վարել է առավոտյան եթերը։

Ի դեպ, մի քանի տարի առաջ «Экспресс газета»-ին տված հարցազրույցում դերասանը խոստովանել էր, որ իրեն ապահովված մարդ չի համարում։ «Լավ, բնակարան կարողացել եմ գնել, բայց հիպոթեկով։ Մինչ այժմ վճարում եմ այն։ Մեծ ցանկություն կա տուն կառուցելու, բայց դա դեռեւս երազանք է»,- մասնավորապես ասել էր Յունուսովը։

Աղբյուրը՝  Москва, Экспресс газета

Լուսանկարները՝ Comedy Club, Rutube



© NEWS.am STYLE